Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները

Շիրակում Արցախ մեկնելու ցանկություն են հայտնում նաև մեծ թվով երիտասարդներ, ովքեր նոր են վերադարձել ծառայությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Առավոտ վաղ, Ադրբեջանի կողմից Արցախի  խաղաղ բնակավայրերի ակտիվ հրթետակոծման լուրը ստանալուն պես Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միություն  երկրապահների հոսքը չի դադարում: Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց՝  ամեն պահի կազմ -պատրաստ սպասում են հրամանի:

4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի

Ի դեպ, Արցախ  մեկնելու ցանկություն հայտնում են ոչ միայն երկրապահները, այլ մեծ թվով երիտասարդներ, ովքեր նոր են վերադարձել ծառայությունից,  ինչպես նաև ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները: «Շատ երիտասարդներ են կամավորագրվել: Մեզ հետ են նաև մեր երկրապահ  կին-կամավորները»,-ավելացրեց Յուրա Ալեքսանյանը:

ԵԿՄ Գյումրու բաժանմունքի նախագահ Իգիթ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց՝ կամավոր մեկնողների թիվն ավելի մեծ է: «Շատերին ուղարկել ենք այս պահին տուն, անհրաժեշտություն եթե լինի կկանչենք, բոլորս սպասում ենք Սասուն Միքայելյանի հրամանին: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, մեր ժողովուրդն ինչպես միշտ ցույց է տալիս, որ այս պահերին միասնական է: Արցախցիների ցավը տանենք, թող իրենք իմանան, որ մենք իրենց կողքին ենք»,-ավելացրեց  Իգիթ Զաքարյանը:

Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները