Ռազմաճակատի ճեղքում չկա. ո՞ւր են ուղղված հակառակորդի հարվածները

Քաղաքագետը մանրամասներ է հայտնել, թե որ հատվածների վրա են հատկապես ուղղված ադրբեջանական կրակոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում հակառակորդի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռազմաճակատի ճեղքում չկա։ Facebook սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին

«Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցրել Արցախի ռազմական և քաղաքացիական կետերի ուղղությամբ (նախնական տեղեկություններով՝ Մաղավուզ, Իվանյան, օդանավակայան, Ստեփանակերտ, Մարտակերտ, Շուշվա ՀՕՊ)»,_գրել է Էլբակյանը։

Նա նաև վստահեցրել է, որ ցանկացած դեպքում հաղթանակը մերն է։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին