Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ հնարավոր չէ մեկ օրում պլանավորել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հնարավոր չէ լրագրողին րոպեների ընթացքում հասցնել առաջնագիծ: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Առկա փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա նախապես պլանավորված է եղել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

«Ինչպես գիտեք, գործողությունների հետ միաժամանակ Ադրբեջանի պաշտոնական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ՝ իբր հայկական կողմը կատարել է սադրանք և իրենք պատասխանում են մեզ: Բայց մեր մասնագետների կողմից ներկայացվեցին բազում փաստեր՝ օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող պլանավորված տարատեսակ գործողությունների վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցությունների վերաբերյալ: Ինչու չէ, նաև առավոտյան, անմիջապես գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե իբր հայկական կողմի հարձակմանն ի պատասխան իրենք անցնում են լայնամասշտաբ հակահարձակման: 

Նրա խոսքով` այս ամենը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր: Հովհաննիսյանը շեշտեց, որ հնարավոր չէ մեկ օրում պլանավորել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հնարավոր չէ լրագրողին րոպեների ընթացքում հասցնել առաջնագիծ: 

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

«Մենք այդ բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք, թե ինչպես է իրականում Ադրբեջանն այդ ամենը սկսել»,- ասաց Հովհաննիսյանը: 
Նա նաև շեշտեց, որ հայկական կողմն այս ուղղությամբ արդեն աշխատում է միջազգային կառույցների հետ: Բոլոր փաստերը կհավաքվեն, կվերլուծվեն ու կներկայացվեն բոլոր գործընկերներին:

Արցախում ավելի քան 50 վիրավոր կա. բոլորը խաղաղ բնակիչներ են

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ