Պատժիչ քայլեր և համարժեք գործողություններ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Հանդիպման ընթացքում վարչապետը շեշտել է` ՀՀ զինված ուժերի խնդիրը հաղթանակն է, ինչպես միշտ` հայ ժողովուրդը միասնական կանգնած է բանակի կողքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն։ Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ` այստեղ նա հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ:

Պատժիչ քայլեր և համարժեք գործողություններ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

«ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

Հանդիպման ընթացքում վարչապետը շեշտել է` ՀՀ զինված ուժերի խնդիրը հաղթանակն է։ Նա ընդգծել է` ինչպես միշտ` հայ ժողովուրդը միասնական կանգնած է բանակի կողքին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ