Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Արցախում կան վիրավորներ, հրետակոծել են նաև դպրոցները` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

«Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ` ներառյալ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»,– գրել է Բեգլարյանը։

Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին