«Կրակը պետք է դադարեցվի». Ջաբարովը կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել

ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

«Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Ադրբեջանի լայնածավալ հարձակումից վնասներ են կրել քաղաքացիական անձինք. ՀՀ ՄԻՊ