Կենաց մահու պատերազմ է. Արցախի նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին

Նախագահի մամուլի խոսնակը փոխանցել է նրա խոսքերն ու տեղեկացրել, որ շուտով նախագահն անձամբ ուղերձով հանդես կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Facebook–ի իր էջում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը փոխանցել է նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

ՀՀ ԶՈւ-ն հակառակորդի անօդաչու թռչող սարք է խոցել. ՊՆ

«Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու», – ասել է Հարությունյանը։  Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ քիչ անց հանրապետության նախագահը ուղերձով կդիմի ժողովրդին։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան