ՀՀ ԶՈւ-ն հակառակորդի անօդաչու թռչող սարք է խոցել. ՊՆ

Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական կողմից նոր տեխնիկական կորստի մասին, այս անգամ` թռչող օբյեկտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սետեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել։ Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»,–գրել է նա։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։

Արցախում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան. Արցախի ՄԻՊ

Այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին