ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի այսօր սանձազերծած ագրեսիային և դիմել միջազգային հանրությանը։
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
«Առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին. հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանը:Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները,ո րոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Մխիթարյանը: Նա նշել է, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Իսկ մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում: «Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Գարեգին Բ–ն հանդիպել է Հռոմի պապի հետ`ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։