ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը գիշերվա ընթացքում սկսված մարտերի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմը վիրավորներ ունի։ Իսկ թե քանիսի մասին է խոսքը, դեռ մանրամասներ ասել չենք կարող, ճշտում ենք»,–ասաց Պողոսյանը։
Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: