Հայաստանը չի բացառում, որ կճանաչի Արցախի անկախությունը. Փաշինյան

Անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին հարցին՝ վարչապետն այս տարբեակը ևս չբացառեց՝ նշելով, որ հարցը պետք է լրջորեն քննարկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի քաղաքական իշխանության օրակարգում կա: Այս մասին այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Նա նաև հայտնեց, որ ներկա պահին այդ հարցը չի քննարկվում, բայց և չբացառեց, որ կքննարկվի:

«Պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք: Գուցե նաև այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում սկսվի»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին հարցին՝ վարչապետն այս տարբերակը ևս չբացառեց՝ նշելով, որ հարցը պետք է լրջորեն քննարկել:

«Հանում ենք փաստարկները դնում ենք կշեռքին և փորձում ենք հասկանալ` եթե ճանաչում ենք, ինչու, եթե չենք ճանաչում` ինչու։ Կշռենք ու բացի կշռելն էլ, որոշենք՝ այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, ունենում ենք, թե չենք ունենում»,- ասաց Փաշինյանը:

Հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցվել. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

ԱԱԾ-ն քաղաքական վերլուծաբաններին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։