Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվում. Նիկոլ Փաշինյան

Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ