ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս մեկ ուղղաթիռ, երեք տանկ, 2 ինժեներական զրահատեխնիկա և 7 ԱԹՍ։ Արցախում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հակառակորդն ունի 4 ուղղաթիռի կորուստ, 33 տանկի և ՀՄՄ–ի, 27 ԱԹՍ–ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»,–ասաց Սարումյանը։
Հարցին, թե իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի տարածած լուրերը, որ իբր բարձունք են գրավել` Սարումյանը պատասխանեց, որ նման փորձ եղել է, սակայն լեռը շարունակվում է գտնվել հայկական կողմի վերահսկողության տակ։
Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանցիների հսկողության տակ չէ. ՊՆ–ն հերքում է