ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայակական զինուժը ևս մեկ անօդաչու սարք է խոցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու»,–գրել է նա։
Նա նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն։
Նշենք, որ այսօրվա մարտերի ընթացքում ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 16 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։