Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Մնացեք թաքստոցներում. շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են

«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում»,–գրել է նա։

Ստեփանյանի խոսքով` էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ ունի