Գարեգին Բ–ն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

Կաթողիկոսի և վարչապետի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միասնական ջանքերի ու համախմբվածության կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քննարկեցինք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Զրույցի ընթացքում շեշտեցինք աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Եկեղեցին զորակցություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ