«Ենթադրում եմ, որ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետը հիշեցրեց, որ մի շարք կայքեր DDoS հարձակման ենթարկվեցին նաև տավուշյան մարտերի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբրի – Sputnik. Ադրբեջանական հաքերների կողմից հարձակման ենթարկվել և կոտրվել են միայն 1in.am և News.am կայքերը, մնացածը ենթրակվել են DDoS հարձակման։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքէջեր։ Լրահոսի փոխարեն այդ կայքերում տեղադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և գրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է»։ 

Մասնավորապես, հարձակման են ենթարկվել armenpress.am, mediamax.am, hetq.am, a1plus.am, mamul.am, news.am, 1in.am, armtimes.com, blognews.am կայքերը։

Հայկական կողմը հերթական ԱԹՍ–ն է խոցել

«Հաքերային հարձակումները լինում են երկու տեսակի։ Օրինակ` 1in.am և News.am կայքերը կոտրվել են և այդ կայքերում տեղադրվել է ադրբեջանական դրոշ, զինվորականի մասնակցությամբ տեսանյութեր և այլն, բայց մնացած կայքերը ենթարկվել են DDoS հարձակման, երբ սերվերը ծանրաբեռնում են մեծ քանակի կեղծ այցելություններով, և այդ պատճառով կայքը չի աշխատում, կամ մեծ ժամանակ է պահանջում կայք մուտք գործելու համար»,-նշեց Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ մի շարք կայքեր DDoS հարձակման ենթարկվեցին նաև տավուշյան մարտերի ժամանակ։

«Ենթադրում եմ, որ վերոնշյալ լրատվական կայքերը նախօրոք են կոտրել՝ մինչ մարտական գործողությունները և լուռ սպասել են»,-նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ

Մարտիրոսյանի խոսքով՝ տեսականորեն յուրաքանչյուր կայք կարող է հաքերային հարձակման ենթարկվել, բայց որքան կայքը տեխնիկապես պաշտպանված լինի, այդքան այդ հարձակման արդյուանավետությյունը կքչանա։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ այս պահին հայկական կողմից հաքերային լայնամաշտաբ հարձակումներ դեռ չկան։

Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։