«Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի». Տուսկ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով` երկխոսության միակ այլընտրանքն աղետ է ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրանից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Twitter–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողություններին։

«Մենք շատ մտահոգված ենք ռազմական գործողություններով: Եկեք անենք ամենն, ինչ կախված է մեր ուժերից, որպեսզի հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի»,–գրել է նա։

​Տուսկը կողմերին հորդորել է պահպանել երկխոսության ձևաչափը։ Նրա խոսքով` երկխոսության միակ այլընտրանքն աղետ է ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրանից դուրս։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ ադրբեջանական կողմը 200 զոհ ունի։

Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմն ավելի քան 100 վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանցիների հսկողության տակ չէ. ՊՆ–ն հերքում է