Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ լուծման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ համանախագահները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:

Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք մարդկային կյանքերի անիմաստ կորուստների համար, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում»,– նշված է հայտարարության մեջ։

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ լուծման համար։

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ