Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի պաշտպանության նախարարը Ղարաբաղյան հակամարտության գոտու լարվածության ֆոնին մեկնել է Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է այն տեղեկությունը, թե  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մեկնել է Մոսկվա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է դիվանագիտական առաքելության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը։

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Ավելի վաղ telegram ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Տոնոյանը ՌԴ է մեկնել Ղարաբաղյան հակամարտության լարվածության ֆոնին։

«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը, դեսպանատանը հերքել են»,— ասել է Ջամբազյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։