ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում այսօր գրանցված թեժ մարտերի ընթացքում զոհված 16 անձինքն զինծառայողներ են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավոք նաև զոհեր ունենք։ Թվով 16 զինծառայող»,–գրել է նա։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն հակառակորդի 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։