Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ

Երկու հայկական պետություններն ակտիվորեն և համակարգված աշխատում են միջազգային հանրությանն Արցախի սանձազերծած ագրեսիան ներկայացնելու և այն կասեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է  ադրբեջանական կողմի ռազմատենչ քաղաքականությունը։ Այսօր կայացած ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ 

Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել

«Արցախի Հանրապետությունը ՄԱԿ–ի կանոնադրության դրույթների համաձայն` իրականացնում է իր ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցներն ագրեսիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար»,– հայտարարեց Ներսիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Արցախի ԱԳՆ–ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես տեղեկացված են, երկու հայկական պետություններն էլ ակտիվորեն և համակարգված աշխատում են միջազգային հանրությանն Արցախի սանձազերծած ագրեսիան ներկայացնելու և այն կասեցնելու համար։

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Ներսիսյանը հիշեցրեց` լարվածության սրմանը նախորդել են ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները, ԱՀ–ի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները և զինված ուժերի շփման գոտում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ կողմից դիտարկման անցկացումից մերժումը։

4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ