ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի` գնդակոծություններից տուժած շրջաններում լույս ու գազ չկա. որոշ հատվածներում վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիան անջատված է հրետակոծություններից խուսափելու համար:
Ստեփանակերտի բնակիչները թաքնվել են նկուղներում։ Ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ կգիշերեն։
«Քաղաքը խավարի մեջ է, պատուհաններում լույս չկա։ Մարդիկ նկուղներում են», - հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ