Աննա Հակոբյանն Արցախում է

Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և զորհավաք է հայտարարվել։ Վաղ առավոտից կամավորական խմբեր են կազմվում ճակատ մեկնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն Արցախումը։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի և եղբայրների կողքին լինելու»– գրել է Աննա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

«Բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»․ Արթուր Ալեքսանյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։  Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և զորհավաք է հայտարարվել։ Վաղ առավոտից կամավորական խմբեր են կազմվում ճակատ մեկնելու համար։ Առողջապահության նախարարությունն էլ արյան պահուստային քանակի լրացման համար կամավոր դոնորության կոչ է արել։