ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ամբողջ դիվանագիտական ծառայությունն այս պահին աշխատում է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին համապատասխան տեղեկատվություն է փոխանցվել տարբեր երկրների գերատեսչություններին, միջազգային կազմակերպություններին»,– նշեց Նաղդալյանը` հավելելով, որ վաղ առավոտից նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարը նաև մշտական կապ մեջ է ՌԴ և մի շարք այլ երկրների պաշտոնակից գործընկերների հետ։
Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են. Հովհաննիսյան
«Այն արձագանքը, որ ստանում ենք, սա է`«անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները տեղում»,– նշեց Նաղդալյանը` շեշտելով, որ այս պահին իրենց նպատակը լարվածության թուլացումն է, համապարփակ ճիշտ տեղեկատվության տրամադրումը։
Նրա գնահատմամբ`այս պահի դրութմաբ լիակատար փոխըմբռնում կա միջազգային գործընկերների հետ։