Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա. Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի անունից ՀՀ իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց մեկնարկել Արցախի անկախության ճանաչման գործընթացը, քանի որ արդեն անցյալում է այն մտավախությունը, թե այդ գործընթացը կարող է վնասել խաղաղ կարգավորման բանակցային պրոցեսին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ-ի արտահերթ նիստի իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ԲՀԿ-ի տեսակետը, նշեց, որ այդ երկրի քաղաքական էլիտայի հետ բանակցություններ վարելու որևէ հնարավորություն այլևս գոյություն չունի:

«Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա, թքել է իր ստորագրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա չհարձակվելու մասին: Էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք, թե հարգենք միջազգային հանրության տեսակետը»,- ասաց նա:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի անունից ՀՀ իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց մեկնարկել Արցախի անկախության ճանաչման գործընթացը, քանի որ արդեն անցյալում է այն մտավախությունը, թե այդ գործընթացը կարող է վնասել խաղաղ կարգավորման բանակցային պրոցեսին: Նման պրոցես այլևս գոյույուն չունի:

«Մենք հոգնել ենք այդ դավթարները գրկած միջազգային կառույցներում շրջելուց: Որտեղ եվրոպացի պատգամավոր գտնենք, ասենք. «Մի հատ արի նայի էլի, մի հատ արի, խղճա մեզ»: Բավական է: Այլևս չի կարելի: Որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի հետ խոսել խաղաղության լեզվով, հնարավոր չէ: Այդ մարդիկ այդ լեզուն չեն հասկանում»,- ասաց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց մի կողմ դնել բոլոր ներքաղաքական խնդիրներն ու միաբանվել՝ հանուն Արցախի ու հաղթանակի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Փաշինյանը Զանգել է Պուտինին

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մենք պետք է լուծենք այս հարցը. Մարուքյանը վարչապետին հորդորեց առաջ գնալու հրաման տալ

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։