Ադրբեջանի լայնածավալ հարձակումից վնասներ են կրել քաղաքացիական անձինք. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ն արձանագրում է` բազմաթիվ խաղաղ բնակիչներ տեղեկացնում են, որ գնդակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել` միջազգային հանրությանն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը և իրենց ջանքերն ուղղել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխարգելմանն ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության ու անվտանգության ապահովմանը:

Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ ունի

«Լայնածավալ բռնությունների հետևանքով արդեն վնասներ է հասցվել քաղաքացիական անձանց։ Լեռնային Ղարաբաղի հայ երեխաների, կանանց և ողջ բնակչության կյանքն ու առողջությունը շատ իրական սպառնալիքի տակ են»,- ասված է Թաթոյանի հայտարարության մեջ:

ՀՀ ՄԻՊ-ն արձանագրում է` բազմաթիվ խաղաղ բնակիչներ տեղեկացնում են, որ գնդակոծության են ենթարկվում գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաքը։ «Այս խիստ տագնապալի լուրը պաշտոնապես հայտնել են նաև իրավապաշտպան կազմակերպույուններն ու Արցախի Պաշտպանության բանակը։

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին