Ադրբեջանը կարող է հարձակվել նաև Հայաստանի վրա. Փաշինյանի կոչը միջազգային հանրությանը

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց զերծ պահել Թուրքիային ռազմական գործողուոյւններին միջամտությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին իր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ոտնձգություններ կատարել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանների տարբեր ուղղությունների նկատմամբ:

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

«Մենք գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների` տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ սա է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն ու ընդհանուր զորահավաք:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը»,- ասաց Փաշինյանը՝ միջազգային հանրությանը կոչ անելով զերծ պահել Թուրքիային միջամտությունից:

Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ