Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր. Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին

ՀՀ կառավարության ղեկավարը բացահայտ մեղադրել է Ադրբեջանին հերթական սադրանք հրահրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան նախապես ծրագրված է եղել։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ». Տոնոյանի կոչը

«Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ–ի` մոնիթորինգ անցկացնելու առաջարկից հրաժարվելը ցույց են տալիս, որ այս ագրեսիան նախապես ծրագրված էր և հանդիսանում է լայնամասշտաբ սադրանք ընդդեմ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության»,– Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ