ԱԱԾ-ն քաղաքական վերլուծաբաններին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

ԱԱԾ–ն զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, և ընկալվում որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից:

Հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցվել. տեսանյութ

«Հետևելով առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից»,–նշված է ԱԱԾ հողարդագրության մեջ։

ԱԱԾ–ն զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն:

ԱԳ նախարարը շարունակում է օտարերկրյա գործընկերներին ներկայացնել շփման գծի զարգացումները

ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ ինչպես վերոնշյալ մեկնաբանությունների, այնպես էլ չճշտված տեղեկությունների և ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների տարածումից: Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունը քայլեր է իրականացնելու կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձնաց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Կան նաև վիրավորներ։