Տավուշում իրավիճակը կայուն է և վերահսկելի. մարզպետը դիմել է ժողովրդին

Չոբանյանը հորդորել է ստուգել ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձնել դրանց կահավորմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն է և վերահսկելի: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

«Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին»,– գրել է Չոբանյանն ու կրկին զգոնության կոչ հնչեցրել։

Թեև խուճապի ոչ առիթ չկա, սակայն Չոբանյանը հորդորել է ստուգել ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձնել դրանց կահավորմանը:

«Տավուշի սահմանին հակառակորդն իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը: Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»,– ամփոփել է մարզպետը։

Մնացեք թաքստոցներում. շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: