Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

Առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշում է կայացվել, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։

Հայաստանը չի բացառում, որ կճանաչի Արցախի անկախությունը. Փաշինյան

«Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն: Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք նաև այս պատերազմում: Մեր գործն արդար է, մեր հողում ապրելու ու արարելու մեր հաստատակամությունը՝ անկոտրում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Նա կրթության ոլորտի կազմակերպիչներին կոչ է արել խստագույնս հետևել այն կարգավորումներին, որոնք կհրապարակի լիազոր մարմինը:

Հայաստանը չի բացառում, որ կճանաչի Արցախի անկախությունը. Փաշինյան

Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Հայկական ԶՈՒ–ն 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։