«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը վստահ է, որ Արցախում այս անգամ էլ ենք հաղթելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Նա վստահ է, որ Արցախում այս անգամ էլ ենք հաղթելու։

«Բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»․ Արթուր Ալեքսանյան

«Երբ երեխա էի, պապս պատմում էր, որ նախնիներս եկել են Ղարաբաղից։ Ես իմ առաջին լուրջ մրցաշարի տիտղոսը նվաճել եմ հրաշալի քաղաք Ստեփանակերտում։ Մենք ժողովուրդ ենք, որը պատմության ընթացքում միշտ հպարտությամբ Է պաշտպանվել։ Այս անգամ էլ է այդպես լինելու, ես դա գիտեմ»,- գրել է Արոնյանը և օգտագործել #NagornoKarabakh հեշթեգը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։