Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգտագործել բոլոր հնարավորությունները՝ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օգնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական Թեհրանն Ադրբեջանին ու Հայաստանին մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցություններ սկսելու կոչ է արել։ Տեղեկությունը նշված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը

Հայտարարության մեջ նշված է, որ իրանական կողմը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած լարվածությամբ, կոչ է անում կողմերին լինել զուսպ, անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել երկխոսություն։

Իրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

ԱԱԾ-ն քաղաքական վերլուծաբաններին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։