Հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 տանկ. Շուշան Ստեփանյան

Ստեփանյանը նշել է, որ ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ուղղությամբ իրականացվող հարձակումները հետ են մղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում մանրամասներ է հայտնել հակառակորդի կորուստների մասին:

Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Ստեփանյանը խաղաղ բնակչությանը կոչ է արել պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: