ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ

Այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը քաղաքացիական անձինք են, իսկ 11-ը` զինծառայող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Արցախում վիրավորում ստացած և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված զինծառայողների առողջական վիճակի մասին։

Պատժիչ քայլեր և համարժեք գործողություններ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Նախարարության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը քաղաքացիական անձինք են, իսկ 11-ը՝ զինծառայող:

«Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ:Տեղափոխվածներից 9-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ինը` ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում է, 1-ն էլ դուրս է գրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու համար:

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան