ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելուն։
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ՝ բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել