ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախին աջակցելու համար դրամահավաք է սկսել։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի Facebook–յան էջը։
«Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի պաշտոնական կայքէջում` www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարել ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին։
Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն. կառավարության որոշումը
Հիմնադրամի պատասխանատուները կոչ են անում համայն հայությանը միանալ համահայկական այս ձեռնարկին։