Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միասնականության կոչ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Համախմբումը, ազգային միասնությունն ու համերաշխությունն այսօր առավել քան երբևէ հրամայական են: Instagram–ի իր էջում  նման գրառում է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Օրվա կադր. հոգևոր հայրը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմում Հայոց բանակն իր պատասխան՝ պատժիչ գործողություններով վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է։ Աստված պահապան բոլորիս»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։