Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով կփակվեն․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հորդորել է Արցախի բնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ իրականացվող աշխատանքներն ուղղված են բնակչության անվտանգության ապահովմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով կփակվեն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

«Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին»,- գրել է Թովմասյանը։

Նա հորդորել է Արցախի բնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ տարվող աշխատանքները հենց բնակչության անվտանգության և ապահովության համար են։

Հայաստանից ԼՂ զորք տեղափոխելու կարիք չկա. Վարդան Տողանյանի հարցազրույցը

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Արցախի պաշտպանության նախարարության ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: 

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ