Ադրբեջանում պարետային ժամ է հայտարարվել

Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել, ըստ որի` սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի մի շարք շրջաններում պարետային ժամ է մտցվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի` երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պարետային ժամ է հայտարարվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ալիևի օգնական Խիքմետ Գաջիևին։

Ադամ Շիֆը կոչ է արել պարզել, թե ով է բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատժելու համար

«Ադրբեջանի նախագահի հրամանագրով ռազմական դրություն է հայտարարվում։ Նախագահը ստորագրել է խորհրդարանի որոշումը»,– հայտնել է Գաջիևը։

Նրա խոսքով` Ադրբեջանի մի շարք շրջաններում հայտարարված պարետային ժամը կգործի վաղվանից՝ ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։