ԱԳ նախարարը շարունակում է օտարերկրյա գործընկերներին ներկայացնել շփման գծի զարգացումները

Արտգործնախարարն իր գործընկերներին հանգամանալից ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ

«Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ»,– գրել է Նաղդալյանը։

Նաղդալյանի խոսքով` արտգործնախարարն իր գործընկերներին հանգամանալից ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները:

Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։