Հակառակորդը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ–ի 10 զինծառայող տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակը լավ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում մարտերը դեռ շարունակվում են։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` ճշտված տեղեկություններով` հակառակորդն ունի զգալի կորուստներ։

Հայաստանը Ադրբեջանի հարցով դիմել է ՄԻԵԴ

«Մոտ 200 անձնակազմի կորուստ, 3 տասնյակին հասնող զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ–ների կորուստ»,– ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ հայկական կողմի գործողությունները երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց, այս պահին դա նպատակահարմար չհամարելով։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ–ի 10 զինծառայող տեղափոխվել են Երևան, մնացածի վիճակը լավ է։

Անդրադառնալով այն լուրերին, թե ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից բերված գրոհայիններ, Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունն արդեն որոշ տեղեկությունների տիրապետում է և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության, և՛ թուրքական արտադրության զինտեխնիկայի կիրառության։

Նրա խոսքով` դեռ շատ տվյալներ ճշտման կարիք ունեն։

«Զինյալների մասին հստակ պնդել չեմ կարող, ժամանակի ըթնացքում հստակ փաստեր կհավաքենք»,– ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կիբեռհարձակմանը`նշելով, որ մեր մասնագետները շատ արագ և ինտենսիով աշխատել են։ Մինչև ստացվեց ցուցակը, թե որ կայքերն են հարձակման ենթարկվել, մասնագետներն արդեն դրանք վերականգնել էին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ