Հայկական կողմը հերթական ԱԹՍ–ն է խոցել

Հայկական կողմը, ըստ վերջին տվյալների, արդեն 21 անօդաչու թռչող սարք և 3 ուղղաթիռ է խոցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ