ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook–ի իր էջում կաղնու տնկիների լուսանկար է հրապարակել ու քաղաքական ենթատեքստով գրառում արել։
«10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք և անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին...Նույնը պետականաշինությունն է»,– գրել է նա լուսանկարին կից։
Նախարարը գրառմանը նաև հետգրություն է ավելացրել։
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի
«Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։
Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։
«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ