Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման կադրերը հայտնվել են համացանցում

Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել թռիչքի և դրանց նախապատրաստման կանոնները խախտելու մասին։ Քննիչները ավիաաղետի մի քանի վարկած են դիտարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Խարկովի մարզում Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը հայտնվել է տեսախցիկի տեսադաշտում։ Կադրերը Facebook–ի իր էջում է հրապարակել Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։

Տեսագրությունում երևում են Ան-26–ի թռիչքի վերջին վայրկյաններն ու պայթյունը։

Շվեյցարիայի լեռներում ինքնաթիռ է կործանվել, կա չորս զոհ

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է Չուգուև քաղաքի մերձակայքում։ Օդանավում 27 մարդ է եղել` 20 կուրսանտ և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից 25-ը տեղում մահացել են, կուրսանտներից 2-ը կարողացել են դուրս թռչել ինքնաթիռից, բայց մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ

Քրեական գործ է հարուցվել թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնները խախտելու մասին։ Աղետի մի քանի վարկած է դիտարկվում` անձնակազմի սխալ, տեխնիկական անսարքություն, ինքնաթիռի տեխսպասարկման հետ կապված խնդիրներ և թռիչքների կառավարման պատասխանատուների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարում։

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։

Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռ է որսացել