ՌԱԴԻՈ

Ինչ կտա կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումը. Միքայելյանը` բանակցային գործընթացի մասին

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կոնֆիդենցիալ տեղեկությունների բացահայտման խնդրին։
Sputnik
Ինչ կտա կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումը. Միքայելյանը` բանակցային գործընթացի մասին

Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Ադրբեջանը բանակցությունների գործընթացն այլևս չի դիտարկում որպես հեռանկարային, ինչի մասին բարձրաձայն հայտարարել է այդ երկրի ղեկավարությունը, ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական սահմանափակումները, բանակցային գործընթացին վերաբերող խաղի օրենքներն այլևս չեն հետաքրքրում։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ընդունել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը. «Մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ քարոզչական արշավին ավելացնելով մի նոր կոմպոնենտ՝ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»։

«Քանի որ Ադրբեջանը գտնում է, որ այլևս չի կարող օգուտ քաղել բանակցություններից, ապա պետք է դիմի իրեն ուղղակի նպաստառու քաղաքականություն վարելուն և իր պահվածքը որևէ կերպ չի սահմանափակելու»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Միքայելյանի կարծիքով` եթե Ադրբեջանի իշխանությունը շատ է բարկացած Նիկոլ Փաշինյանի վրա, ինչը երևաց ՄԱԿ–ում Ալիևի ելույթից, ապա կարող է դիմել նման գործողությունների, որպեսզի խանգարի ՀՀ վարչապետին, ինչն արել է նախկինում Սերժ Սարգսյանի նկատմամբ` կարծելով, որ Հայաստանի ղեկավարին թուլացնելով կարող է թուլացնել նաև մեր երկրի դիրքերը։ Նույնը կատարվում է նաև Փաշինյանի նկատմամբ։

Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են

«Հարցն այն է, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումից զգալիորեն կտուժի հենց բանակցային գործընթացը, և եթե նման բան նախկինում չէր արվում բանակցային գործընթացը պահպանելու համար, ապա հիմա Հայաստանը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանին բանակցային գործընթացն այլևս չի հետաքրքրում, կարող է չհետաքրքրել նաև իրեն»,– նշեց քաղաքագետը։

Միքայելյանի գնահատմամբ` հուլիսյան բախումներից հետո բանակցային գործընթացը, որը վերսկսվել էր 2019–ի ապրիլին Լավրովի պնդմամբ, արդեն կարելի է համարել տապալված, և այժմ արդեն ձևավորվում է նոր խաղ։ Ըստ նրա` տարբերակներից մեկը կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումն է առ այն, թե որքան կարող են մեկը մյուսին խանգարել, մյուս տարբերակն ընդհանուր եզրեր գտնելն է, ինչի համար կողմերը պետք է տեսնեն համագործակցության նպաստավորությունը, քան հակամարտելը։

Քաղաքագետը համոզված է, որ այս փուլում տեղի է ունենում իրավիճակի վերագնահատման գործընթաց, Ալիևը փորձում է գտնել նոր ռազմավարություն` ակտիվորեն համագործակցելով Թուրքիայի հետ։ Այդուհանդերձ Հրանտ Միքայելյանը հակված չէ այն մտքին, որ Թուրքիան դրդում է Ադրբեջանին, որպեսզի վերջինս իրականացնի կոնֆիդենցիալ ինֆորմացիաների գաղտնազերծում, ուստի այդ գործընթացի հետևում, ըստ նրա, կանգնած է լոկ Ադրբեջանը։