«Հենց հիմա ջնջիր». Քարդաշյանը ցույց է տվել` ինչ տեսք են ունեցել քույրերը մինչ վիրահատվելը

Քայլին բարկացել է ավագ քրոջ վրա` մեկնաբանություններում գրելով, որ Քիմն արագ ջնջի հին լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում քույրերի հետ արխիվային լուսանկար է հրապարակել, որում նրանք դեռևս պլաստիկ վիրահատություններ չեն արել։ Նկարում Քիմն է, Քլոեն, Քենդալը և Քայլին։ Քիմի մազերը շեկ են, ունքերը գրեթե չեն երևում, Քլոեն վառ և տեղ–տեղ գռեհիկ դիմահարդարում ունի, Քենդալն ու Քլոեն էլ սովորական դեռահասների են նման։

«Ով է ում հրել»․ Քիմ Քարդաշյանի դուստրերը զվարճացրել են նրա բաժանորդներին

Քայլի Ջեները բարկացել է ավագ քրոջ վրա։ Նա մեկնաբանություններում գրել է, որ Քիմը ջնջի հին լուսանկարը։

«Հենց հիմա ջնջիր սա», – գրել է Քայլին։

Սակայն Քիմը ոչ մի կերպ չի արձագանքել քրոջ խնդրանքին։ Լուսանկարը դուր է եկել ավելի քան երկու միլիոն օգտատիրոջ, իսկ Քայլիի մեկնաբանությունը` 40 հազարի։ Մարդիկ սփոփում են կրտսեր Ջեներին` ասելով, որ նա շատ էլ լավիկն է։

Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը

Քայլին առաջին պլաստիկ վիրահատությունն արել է 17 տարեկանում և դեռ շարունակում է կերպարանափոխվել։ Նա շտկել է քիթը, կզակը, շուրթերը, կոպերը, անգամ հեռացրել է որովայնի հատվածի ճարպերը։

«Շատ ավելի լավ տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին