Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատել են, որ մեղավորը եղել է «Կամազի» վարորդը: Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի վարորդից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արարատ քաղաքում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան երկաթուղային գծանցումում բախվել է ավտոմատ ուղեփակոցին: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին` ժամը 22:00-ի սահմանում։ Բեռնատարի վարորդը` Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները, մեքենայով դուրս է եկել գծանցում և բախվել ուղեփակոցին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատել են վարորդի սխալը: Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի վարորդից։

ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն հետևել գծանցումներում հերթապահների, ճանապարհային նշանների և ազդանշանային համակարգերի ցուցումներին:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել