Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 295 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին